Ռուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին․ ՌԴ ՊՆ
Հասարակություն
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ռուսական խաղաղապահ զորախմբի №7 դիրքի տարածքում իրադրությունն անփոփոխ է։ Բանակցային գործընթացի ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է իրավիճակի կարգավորելու առաջարկների վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ