«Ժողովուրդ». 150.000 դոլար՝ մարզային ոստիկանապետ դառնալու համար
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Դեռևս նոյեմբերի 30-ին «Ժողովուրդ»-ը հիշեցրել էր, որ 2008թ.-ին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, 150.000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից՝ նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակել տալու համար: Օրերս պարզվեց, որ այս հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել: Ավելին, ՀՔԾ-ն «զրուցելու էր» հրավիրել մեր լրագրողներից Սոնա Գրիգորյանին՝ նրանից պարզելու, թե որտեղից է դա իրեն հայտնի: Տեղեկացանք նաև, որ փաստերի հավաքագրումից հետո կհարցաքննեն նաև մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և Ավետիք Աբրահամյանին, որն այժմ Մաշտոցի ոստիկանապետն է: Ի դեպ, ըստ լուրերի՝ Աբրահամյանը մոտ ապագայում պաշտոնանկ կարվի: Հիշեցնենք, որ նա այն ոստիկանապետն էր, որը վրանը կոտրեց հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի վրա, երբ վերջինս Հրազդանում հացադուլ էր անում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ