Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը տեղի է ունենում ռմբապաստարանում
Գիտություն և ՄշակույթՈւկրաինայում «Եվրատեսիլ 2023»-ի ազգային ընտրությունը տեղի է ունենում ռմբապաստարանում։ Այս մասին հայտնում է «Strana.ua»-ն։
Հանդիսատեսը և ժյուրին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին, կընտրեն, թե ով է ներկայացնելու երկիրը 2023 թվականի մայիսին Լիվերպուլում կայանալիք այս երաժշտական մրցույթում:
Ընտրությանը մասնակցում են հետևյալ կատարողները և երաժշտական խմբերը՝ երգիչներ՝ Moisei-ը և DEMCHUK-ը, երգչուհիներ՝ Jerry Heil-ը, FIINKA-ն և KRUTЬ-ը, OY Sound System և Tember Blanche խմբերը, երգչուհի Angelina-ն և 2TONE և TVORCHI խմբերը:
Անվտանգության նկատառումներից ելնելով, ըստ Strana.ua-ի, որոշվել է ներկայիս ազգային ընտրությունը անցկացնել ռմբապաստարանում։ Սակայն դրա գտնվելու վայրը հայտնի չէ։