Հունաստանը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարել Բրյուսելում. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլՀունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրան Բրյուսելում գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է newsbreak.gr-ը։
«Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ»,- նշել են լրագրողները՝ ընդգծելով, որ խոսակցությունը տեղի է ունեցել` չնայած լարվածության արագ աճին և սպառնալիքներին։
Բանակցություններն անցկացվել են Եվրամիությունում` գերմանական պատվիրակության գրասենյակում, բաց օրակարգով, առանց նախապայմանների, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները` վերսկսելու իրագործել մյուս մասնակիցների մտադրությունները, ասվում է նաև հրապարակման մեջ։