Կրեմլում Բելառուսին անվանել են թիվ մեկ դաշնակից
Համաշխարհային ՄամուլԲելառուսը Ռուսաստանի համար թիվ մեկ դաշնակիցն է, ինտեգրման հարցում կողմերն իրենց շահերից բխող քայլեր են անում, ոչ ոք ոչ մեկին չի ստիպում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Բելառուսը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ դաշնակիցն է և գործընկերը: Բելառուսի հետ մենք ունենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն ռեժիմը: Ոչ ոք ոչ ոքի չի պարտադրում, բոլորն անում են քայլեր, որոնք լավագույնս համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին և մեր միութենական պետության շահերին»,- ասել է Պեսկովը։
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Մինսկ, որտեղ կկայանան ռուս-բելառուսական բանակցությունները։