Արցախից Երևան հիվանդ է տեղափոխվել․ մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է․ ՀՀ հասցնելու խնդիր կա
ՏեսանյութերԱյսօր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ակտիվ տարածում են այդ կադրերը, բնականաբար չեն ասի, թե ինչու է մեկ հիվանդին միանգամից մի քանի մեքենա ուղեկցում՝ Ոստիկանության, Կարմիր խաչի, խաղաղապահների: Մեկ հիվանդի տեղափոխմամբ, սակայն, Արցախի առողջապահության համակարգի խնդիրները չեն պակասել: Բազմաթիվ հիվանդներ, այդ թվում՝ երեխաներ, այսօր հնարավորություն չունեն Երևան հասնել, դեղերի մատակարարում չկա, պլանային վիրահատություններ չեն արվում: