Գիտնականները պարզել են, թե ինչպիսի երաժշտություն է օգնում երեխաներին ավելի արագ քնել
Գիտություն և ՄշակույթԱրագ և ուրախ երաժշտությունը երեխաներին ստիպում է ավելի արագ քնել, քան դանդաղ երաժշտությունը, պարզել են Շոտլանդիայի Դանդի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Psychological Studies ամսագրում:
Նշվում է, որ փորձին մասնակցել են մինչև մեկ շաբաթական 100 երեխա։ Գիտնականները հետևել են, թե որքան արագ են լռության մեջ երեխաները նիրհելուց անցնում քնի, ինչպես նաև դանդաղ կամ ուրախ երաժշտության դեպքերում:
Ինչպես պարզվել է, մեղեդիների տակ փոքրիկներն ավելի արագ էին քնում, քան լռության մեջ: Ուրախ երաժշտությունն ամենադրական ազդեցությունն ուներ․ երեխաներն ամենից արագ քնում էին դրա տակ։
Հետազոտողները նշել են, որ երեխաները ավելի հաճախ են փակում իրենց աչքերը երաժշտության տակ: Ապագայում գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրել, թե ինչպես են երեխաները արձագանքում երաժշտությանը: