Երգչուհի Սելենա Գոմեսը հետաձգել է իր համերգները մոր հետ պատահած դժբախտության պատճառով
Աշխարհ
Ինչպես հաղորդում է բրիտանական «DailyMail» պարբերականը, երգչուհի Սելենա Գոմեսն իր ընկերոջ Ջասթին Բիբերի հետ այցելել է հիվանդանոցում գտնվող իր մորը։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ Սելենայի ընտանիքը սգի մեջ է՝ նրա մոր երեխայի կորստից հետո։ 19-ամյա երգչուհին չեղյալ է համարել երկու տոնական համերգները, որը պետք է տեղի ունենար շաբաթ և կիրակի օրերին։
Իր «Twitter»–ի էջում երգչուհին գրել է, որ իր մայրը՝ Մանդին, ով 35 տարեկան է, անցած ամիս երեխայի էր սպասում իր խորթ հորից՝ Բրայան Թիֆեյից։ Մոր հետ պատահած դժբախտությունից հետո Գոմեսը ստիպված է եղել հետաձգել իր ելույթները։ Ինչպես տեղեկացնում է MTV-ն՝ երգչուհու հետագա ելույթները տեղի կունենան Ամանորի նախօրեին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ