Աֆղանստանի հարավում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱնհայտ հիվանդության բռնկումը երկու երեխայի կյանք է խլել Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է TOLO news հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանում իշխանության եկած արմատական Թալիբան շարժման կառավարության կողմից ստեղծված առողջապահության տեղական վարչության ղեկավարին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ օրական առնվազն 80 մարդ է վարակվում նահանգի արևելքում գտնվող Շաջոյ շրջանում, և երկու երեխա մահացել է։ Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի նշվում։ Բժիշկները որպես վարակի հիմնական ախտանիշներ նշում են ուժեղ ջերմությունը և արյունահոսությունը բերանից ու քթից: