Իլոն Մասկն ակտիվորեն նոր գործադիր տնօրեն է փնտրում Twitter-ի համար․ CNBC
Համաշխարհային ՄամուլTwitter-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը ակտիվորեն նոր գործադիր տնօրեն է փնտրում ընկերության համար, հայտնում է CNBC-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Մասկը ավելի վաղ հայտարարել էր, որ իր գլխավոր տնօրենի պաշտոնը ժամանակավոր է լինելու։ Նա նոյեմբերին դատարանում ասել է. «Ես անհամբեր սպասում եմ Twitter-ում իմ ժամանակը կրճատելուն և ի վերջո գտնելու մեկ ուրիշին, ով կղեկավարի Twitter-ը»:
Սակայն դեկտեմբերի 18-ին նա սոցցանցում գրել էր, որ իր համար ընկերությունում հնարավոր իրավահաջորդ չկա։
«Խնդիրը միայն գործադիր տնօրեն գտնելը չէ, խնդիրը այն է, որ գտնենք գործադիր տնօրեն, ով կարող է փրկել Twitter-ը»,- ասել է գործարարը:
Նույն օրը Իլոն Մասկը Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին հարցում է հրապարակել իր էջում։
Իլոն Մասկի նոր գործադիր տնօրենի որոնումները, ըստ CNBC-ի աղբյուրների, դեռ շարունակվում են և սկսվել էին Twitter-ի հարցումների անցկացումից առաջ։