Մահացել է Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը
Գիտություն և ՄշակույթԴեկտեմբերի 20-ին մահացել է կուլտային նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը։ Մայա Ռուիս Պիկասոն մահացել է 87 տարեկանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մայա Ռուիս-Պիկասոն կյանքից հեռացավ այսօր առավոտյան, 87 տարեկանում՝ իր ընտանիքի շրջապատում»,- ասել են Պիկասոյի ընտանիքի մամուլի ծառայությանը։
Մայան Պաբլո Պիկասոյի ավագ երեխան է եւ չորս դուստրերից մեկը։ Նա իր հոր հայտնի գործերից շատերի՝ «Մայան տիկնիկի հետ», «Մայան նավաստու հագուստով», «Մայան նավակում», «Մայան կարմիր գոգնոցով» եւ շատ այլ նկարների ոգեշնչման աղբյուրն է եղել։