ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների պահպանմանը․ Նեդ Փրայս
Ռուսաստան
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը RTVi-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների պահպանմանը։
«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ուղիները շարունակեն գոյություն ունենալ <…> Հատկապես կարևոր է, երբ լարվածությունը մեծ է, որ պահպանենք միմյանց հետ խոսելու և հաղորդագրություններ ուղարկելու հանարավորությունը», - բացատրել է Փրայսը:
Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Մոսկվայի հետ բանակցություններ վարել Ուկրաինայի իրավիճակի, ինչպես նաև «աշխարհի որևէ այլ երկրի հետ կապված»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել