Զելենսկու` ԱՄՆ այցի պատճառով՝ Արևմուտքը կարող է պառակտվել.Telegraph
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ կարող է վկայել այն մասին, որ արևմտյան երկրները սկսել են վերանայել Կիևին օգնություն տրամադրելու իրենց քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել The Telegraph-ի սյունակագիր Համիշ դե Բրետտոն-Գորդոնը։
Զելենսկին դեկտեմբերի 21-ին ժամանել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
«Եթե Արևմուտքի միասնությունը չսկսեր փլուզվել, Ուկրաինայի առաջնորդը կարող էր անհրաժեշտություն չհամարել լքել իր երկիրը», - գրել է դե Բրետտոն-Գորդոնը:
Փորձագետը կարծում է, որ Ուկրաինայի ղեկավարի ժամանումը կարող է վկայել նաև «ուկրաինական ղեկավարության իսկական մտահոգության» մասին ներկայիս իրողությունների վերաբերյալ։