Արգենտինայի կառավարության անդամին գտել են մահացած հյուրանոցի համարում
Աշխարհ
Արգենտինայի արտաքին առևտրի նախարարի տեղակալ Իվան Հեյնին գտել են Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի հյուրանոցներից մեկի իր համարում կախված։ Նախարարի տեղակալը այնտեղ է մեկնել՝ մասնակցելու Լատինական Ամերիկայի տնտեսական բլոկի (MERCOSUR) գագաթաժողովին։
Ուրուգվայի ոստիկանությունը փորձում է պարզել, արդյոք ինքնասպանություն է կատարվել, թե ոչ։ Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների կառավարությունում 33-ամյա քաղաքական գործչին «աճող աստղ» էին անվանել նման բարձր պաշտոն ստանձնելու համար։
Երբ Արգենտինայի նախագահը տեղեկացել է Հեյնի մահվան մասին լուրը, նա լքել է նիստը եւ բժշկի օգնության անհրաժեշտություն է առաջացել։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ