Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են ժամանակակից հզոր բանակ․ Աքար
Թուրքիա«Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամբողջություն են և անբաժան։ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Ադրբեջանի զինված ուժերին և ակտիվորեն մասնակցում դրանց արդիականացմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զբաղվում է պաշտպանական համալիրի մշակմամբ, բանակի պատրաստմամբ։
«Մենք կառուցում ենք ժամանակակից հզոր բանակ ոչ նրա համար, որ կռվենք։ Այլ հակառակը՝ կայուն խաղաղություն և բարգավաճում ապահովելու համար: Մենք ադրբեջանական ժողովրդի արդար պայքարի կողմից ենք ցանկացած հարթակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում»,- ընդգծել է թուրք նախարարը։
«Ադրբեջանական բանակը, որն աշխարհին ցույց տվեց թուրքի ուժը, այսուհետ ոչ ոքի թույլ չի տա ոտնձգություն կատարել սրբության վրա»,- ասել է նա։