Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Ղալումյանի ֆեոդալական նկրտումները դուր չեն եկել ՔՊ-ականներին. Փաշինյանը աչք կփակի՞

Վերլուծական

Թեև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր ղեկավարած կուսակցության ներսում չեն կարող լինել թևեր և տարբեր թիմեր, որոնք կպայքարեն մեկը մյուսի դեմ, ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխական պաշտոնյաներն էլ իշխանության համը զգալուց հետո չեն կարողացել դիմադրել գայթակղությանը և այդ  իշխանության համար պայքարում դեմ են դուրս եկել անգամ մեկը մյուսի դեմ:

Դիցուք՝ Տավուշում ՔՊ-ի մի թևը ղեկավարում է մարզպետ Հայկ Ղալումյանը և վերջինիս եղբայրը, պատգամավոր Վահե Ղալումյանը: Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է և հենց սրանով է պայմանավորված նրա ունեցած իշխանությունը և լծակները: Միևնույն ժամանակ մարզպետը և եղբայրը հասցրել են հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում, երբ գործի էին դրել ձեռք բերված լծակները: Այսպես օրինակ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը՝ կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտել էր, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, ով Ղալումյանների ազգականն է: Բնականաբար, Հայկ Ղալումյանը անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի տարբեր պաշտոններում տեղավորվեն հենց իր յուրայինները, դիցուք՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը: Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ 

Այն, որ Ղալումյանը Տավուշում գրեթե ֆեոդալական կարգեր է հաստատել՝ բնականաբար անգամ ՔՊ-ականների սրտով չէ և նրանք փորձում են հակակշռել վերջինիս: Սա հանգեցրել է նրան, որ Տավուշում ՔՊ-ականների միջև լարված հարաբերություններ են հաստատվել և բավական լուրջ պայքար է մղվում յուրայիններին տարբեր պաշտոնների նշանակելու և այդ միջոցով սեփական դիրքերը ամրապնդելու համար:

ՔՊ-ական մյուս թևը ղեկավարում է Դիլիջանի համայնքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը, նա բավական ծանր ներթիմային պայքարում կարողացավ ընտրվել ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի նախագահ և դա էլ իր հերթին վերջինիս բավական լուրջ գործիքակազմ է տալիս: Թեև Սարգսյանը նույնպես ցանկանում է մարզում հնարավորինս շատ յուրայիններ ունենալ առանցքային պաշտոններում, նրա այդ նկրտումները դեռևս հանդիպում են Ղալումյանների կազմակերպված դիմադրությանը:

ՔՊ-ի տավուշյան մյուս թևը ղեկավարում է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, բավական սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի հետ, ով էլ ընտրություններից առաջ Իջևանում հենց Ճաղարյանի ընտրվելու պրոցեսի կուռացիան էր անում: Վերջինս բավական լավ հարաբերություններ ունի նաև մարզպետի հետ, սակայն որոշ առումով ունի նաև ինքնուրույնություն  և կարողանում է իր սեփական խաղը խաղալ:

Ըստ էության, Տավուշում իշխանության համար ներթիմային պայքարի երեք հիմնական առաջամարտիկները հենց վերը նշված պաշտոնյաներն են, և նրանք են, որ փորձում են մարզի խնդիրները մի կողմ դրած՝ աշխատել միայն հավելյալ իշխանական լծակներ ձեռ գցելու և մարզում սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Հարց է, թե դեռ որքան ժամանակ է Նիկոլ Փաշինյանը աչք փակելու իր քավորի ֆեոդալական նկրտումների վրա և որքան ժամանակ է համառորեն պահելու նրան այս պաշտոնում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված