Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում
ՏնտեսությունԳերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»,- գրել է Ավինյանը: