8-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը 2022-ն ամփոփել է նոր ռեկորդներով
Գիտություն և ՄշակույթՓոքրիկ գիտունիկ Միքայել Հակոբյանը տարին ավարտել է միանգամից երեք նոր ռեկորդով, որոնք գրանցվել են «Դյուցազնագրքում»։ 8-ամյա տղան 8 րոպե 34 վայրկյանում լրացնում եւ ներկայացնում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, այն արտասանում է 57 վայրկյանում, 59 վայրկյանում փակ աչքերով երկու ձեռքով միաժամանակ գրում է 110 տառ, 32 բառ եւ 8 նախադասություն։
Միքայելն, ընդհանուր առմամբ, «Դյուցազնագրքում» ունի 86 ռեկորդ, մեկն ունի «Գինեսի» ռեկորդների, եւ երեքը՝ ռուսական InterRecords ռեկորդների գրքերում։