Անտարկտիդայում գրեթե բոլոր կենդանիները մինչև 21-րդ դարի վերջը կվերանան
Գիտություն և ՄշակույթԱնտարկտիդայում մինչև 2100 թվականը կենդանիների մինչև 97%-ը կարող է անհետանալ: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները։
Հնարավոր անհետացումը բացատրվում է Երկրի վրա գլոբալ տաքացմամբ: Նշվում է, որ ամենախոցելի տեսակները կայսերական պինգվիններն ու թռչուններն են։
«Կիրառելով կառուցվածքային համագործակցային մոտեցում՝ մենք ցույց ենք տալիս, որ գոյություն ունեցող պահպանության ջանքերը բավարար չեն փոփոխվող աշխարհում», - ասում են հետազոտողները:
Փորձագետների կարծիքով՝ ողբերգությունը կանխելու համար անհրաժեշտ է արդյունավետ ծրագիր, որն արժե գրեթե երկու միլիարդ դոլար։