Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը. Բրյուսովի համալսարանի հայտարարությունը
Գիտություն և ՄշակույթՎալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անձնակազմը և ռեկտորը տարակուսած են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Բրյուսովի անվան համալսարանի մամուլի ծառայությունը։
«Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը:
Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,-ասված է հաղորդագրության մեջ: