Շոտլանդիան կարող է հայտնվել Ռուսաստանի ազդեցության գոտում․ Express
Համաշխարհային ՄամուլՇոտլանդիան, Միացյալ Թագավորությունից դուրս գալու դեպքում, կարող է ընկնել Ռուսաստանի ազդեցության գոտի, կարծում է արտաքին քաղաքականության փորձագետ Ազիմ Իբրահիմին։
«Մեծ Բրիտանիան կհայտնվի շատ տարօրինակ և վտանգավոր իրավիճակում»,- ասել է Իբրահիմին Express-ին:
Նրա խոսքով՝ անկախության հանրաքվեի հաջող անցկացման դեպքում Շոտլանդիան կարող է մտնել ռուսական ազդեցության գոտի։
Նա վստահություն է հայտնել, որ նման իրավիճակում բրիտանական բիզնեսն անշուշտ կլքի Շոտլանդիան։
«Եվ երբ ձեր տնտեսությունը պաշտպանված չէ, Պուտինի նման մարդիկ, անշուշտ, կփորձեն օգնել Շոտլանդիային», - հավելել է փորձագետը: