Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Նուբարաշենցիների 75%-ը չի ճանաչում թաղապետին. ինչով է աչքի ընկել Անդրանիկ Գասպարյանը

Վերլուծական

ՔՊ-ական պաշտոնյաների շարքում վերջին շրջանում իրենց պասիվությամբ աչքի են ընկնում հատկապես վարչական շրջանի ղեկավարները: Գուցե հանգամանքը, որ վերջիններիս աշխատանքը հանրության և ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում չէ՝ վերջիններիս ստիպում է թուլանալ: Ուղղելով այդ սխալը՝ այսօր կանդրադառնանք Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի գործունեությանը և այդ գործունեության արդյունքներին:

Վերջինիս կենսագրական տվյալներից պարզ է դառնում, որ Գասպարյանը 2010թ. ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինը` ստանալով ճարտարագետի որակավորում: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերում: 2018թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար: 2020թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Ինչպես հասկանում ենք, շատ ու շատ ՔՊ-ական պաշտոնյաների նման՝ Գասպարյանի քաղաքական կարիերան նույնպես սկիզբ է առել անմիջապես հեղափոխությունից հետո: Զարմանալին այն է, որ պետական կառավարման ոլորտում ընդհանրապես որևէ աշխատանքային փորձ չունեցող անձը միանգամից նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար՝ լինելով ճարտարագետ: Այնուհետև արձանագրել է կարիերային աճ՝ ընդհուպ մինչև համայնքի ղեկավարի պաշտոն:

Երբ դիտարկում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, ապա պարզ է դառնում, որ առանձնակի բուռն աշխատանքով վարչական շրջանի ղեկավարությունը աչքի չի ընկնում։ Այս տարվա նոյեմբեր ամսվա նորությունները ընդհանրապես նախընտրական շրջանի խոստումներ են հիշեցնում՝ կկառուցվի սքեյթ-պարկ, կբարեկարգվեն շենքերի հարակից տարածքները: Իսկ թե երբ՝ այդ մասին պատկան պաշտոնյաները համեստորեն լրում են:

Ուշագրավ է, որ Նուբարաշենի բնակիչների մեծ մասը անգամ չեն էլ ճանաչում իրենց թաղապետին: Վերջերս անցկացված հարցումների արդյունքում՝ ճանաչում եք արդյոք ձեր վարչական շրջանի ղեկավարին հարցին՝ հարցվածների 25.0%-ը այո էր պատասխանել, ոչ՝ 75.0%-ը: 

Պետք է նաև նշել, որ վարչական շրջանի ղեկավար աշխատելը Գասպարյանի վրա, ինչպես ասում են, չի եկել: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարգրել էր 7,500,000.00 դրամ, 5,200.00 դոլար,12,000.00 եվրո և  150,000.00 ռուբլի կանխիկ: 2021-ի միակ ձեռքբերումը թաղապետի համար գնված Լեքսուս մակնիշի ավտոմեքենան էր, իսկ ահա կանխիկից մնացել է միայն 5,000,000.00 ՀՀ դրամը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված