Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում 

Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, որը 16 օր շրջափակված է պահում 120.000 հայի. Ermenihaber

Համաշխարհային Մամուլ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից ակնհայտ ուղղորդված կեղծ բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը։ Արդեն 16 օր է շուրջ 120.000 արցախահայեր զրկված են միջազգային այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ տեղաշարժի, բուժօգնություն ստանալու իրավունքները։ Արցախը պարենային և հումանիտար լուրջ ճգնաժամի առջև է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մինչ Արցախից և Հայաստանից ահազանգում են, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում, իսկ միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատարները կոչեր են անում Ադրբեջանին բացել Լաչինի հումանիտար միջանցքը, Բաքուն լիակատար աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից։

Ադրբեջանի վերոհիշյալ գործողություններին մասնակից է դարձել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն։ Նա հանդիպել է ճանապարհը փակած ադրբեջանցիներին և այդ մասին գրառում է արել  Twiiter-ում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» շեշտադրմամբ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն և այդ երկրում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը արդեն հայտարարություններ են արել և աջակցություն հայտնել Ադրբեջանին «նրա մղած իրավացի պայքարում»։

«Ադրբեջանը թե՛ իրավունքի տեսանկյունից, թե՛ արդարության տեսանկյունից, թե՛ սեփական հողերում ապօրինի գործողություններին ընդդիմանալու տեսանկյունից իրավացի է»,-դեկտեմբերի 14-ին հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը փաստորեն արդար է որակել այն, որ դեպի Արցախ գազամատակարարման դադարեցման պատճառով 3 օր շարունակ 120 հազար մարդ ձմռան պայմաններում զրկված է եղել ջեռուցման հնարավորությունից, որ 16 օրվա շրջափակման հետևանքով շուրջ 350 հիվանդ չի կարողացել բուժօգնություն ստանալ Երևանում ու որ ամեն վայրկյան խախտվում են հազարավոր մարդկանց իրավունքներ։

Օմեր Չելիքն էլ իր հերթին է դեկտեմբերի 22-ին հայտարարություն արել՝ նշելով թե իբր ծայրահեղության կողմնակից հայերն են Ղարաբաղում դիմում սադրիչ գործողությունների։ Չելիքի հնչեցրած այդ անհեթեթությունն առավել ակնհայտ է դառնում հատկապես այն պարագայում, երբ ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիայի առաջին իսկ օրերից դրա մասնակիցներն են ձեռքերով ցույց տալիս թուրք ծայրահեղ ազգայնամոլականների՝ «գորշ գայլերի» հայտնի խորհրդանիշը՝ փաստացի սպառնալիք հայտնելով արցախահայերին։


Ավելին՝ Չելիքը ժխտել է, որ Լաչինի միջանցքը փակ է՝ բառացիորեն ստելով, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է միայն հանքանյութով բեռնված բեռնատարների երթևեկությունը։ Ադրբեջանի այս կեղծ քարոզչությունը պաշտոնական հայտարարություններից զատ լայն թափով առաջ են տարել նաև թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամերձ «Haber Global»-ը, «Yeni Akit»-ն ակտիվորեն այս ողջ ընթացքում տարածել են իրականությանը չհամապատասխանող ադրբեջանական պաշտոնական թեզերը։ Բացի այդ էլ խախտել են լրագրության սկզբունքները՝ մշտապես միակողմանիորեն ներկայացնելով Լաչինի միջանցքի իրադարձությունները, դրանց պատճառներն ու հետևանքները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր Արցախի գազամատակարարումը, որը, սակայն, վերականգնվել է դեկտեմբերի 16-ին՝ առանց նախապայմանի։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Ադրբեջանը, սակայն, չի հետևում այդ կոչերից որևէ մեկին։ Լաչինի միջանցքի շրջափակման 13-րդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, բայց պետք չէ դրանց նշանակություն տալ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական կոռեկտությունից դրդված։ Բայց սա դույզն-ինչ չի փոխի մեր դիրքորոշումը»։

 
 
facebook sharing button
 
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)
Ամենադիտված