Արցախցիները շրջապատել են Իվանյանի օդանավակայանն ու հանդիպում են պահանջում Վոլկովի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից Իվանյանի օդանավակայան ոտքով քայլերթ իրականացրած քաղաքացիները խաղաղապահների ներկայացուցչից պահանջել են փոխանցել Վոլկովին, որ իրենք հանդիպում են ուզում և չեն գնա, մինչև նա չգա:
Արցախի քաղաքացիները պահանջում են բացել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն շուրջ քսան օր է, ինչ փակված է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։
Թեև արդեն մեկ ժամից ավելի է՝ նրանք սպասում են, բայց ոչ Վոլկովը, ոչ էլ այլ ներկայացուցիչ չի եկել հանդիպման: