ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային անվերահսկելիորեն թվային զենքի մատակարարումը վտանգավոր է ողջ աշխարհի համար. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անվերահսկելիորեն թվային զենք է տարածում Ուկրաինայի տարածքով, գրում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ սպառնալիքները, որոնք ներկայացնում է Ուկրաինան տեղեկատվական տարածքում, «համընդհանուր բնույթ ունեն»։ Փոխնախարարի խոսքով՝ «ըստ էության» այսօր Հյուսիսատլանտյան դաշինքն այս երկրի տարածքով իրականացնում է «թվային զենքի անվերահսկելի բաշխում»։
Նա նաև նշել է, որ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով ողջ աշխարհի համար։
«Այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը մեր փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պետություն, որը Վաշինգտոնին դուր չի գալիս»,- ասել է դիվանագետը։