Գերմանիան դասեր չքաղեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունից. FP
Համաշխարհային ՄամուլԳերմանիան, փորձելով հասնել այն աշխարհակարգին, որը եղել է մինչև ուկրաինական հակամարտության սկիզբը, չի քաղել 2022 թվականի տված դասերը։ Այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։
Հոդվածի հեղինակը կարծում է, որ ԳԴՀ-ն հաշվի չի առել Եվրոպայում «վերածնվող ռուսական իմպերիալիզմը», որն իբր հանգեցրել է ուկրաինական հակամարտության։ Նյութում նշվում է նաև, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրոպայի ամենանշանակալի տնտեսությունը, այսինքն՝ Գերմանիան, պարզապես ուշադրություն չի դարձրել Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական և տնտեսական էքսպանսիային։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ գերմանական հետախուզության աշխատակիցը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով։ Ըստ նրանց՝ ոմն Կարստեն Լ.-ն գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Ուկրաինայում իրավիճակի մասին։ Ենթադրվում է, որ նրան կարող էին շանտաժի ենթարկել։