Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով
Ռուսաստան
Երևանն ու Բաքուն սահմանում են շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրե՞ն հաշտության պայմանագիր, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Նա տրամաբանական է համարել հարցը ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։
«Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը: Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բոլոր հնարավոր աջակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին՝ այն ձևով ու ծավալով, ինչով որ ցանկանում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)