Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։ «Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով խոսակցությունները կշարունակվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։ «Մենք իսկապես մտահոգված ենք լարվածությամբ, որն այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ»,- ընդգծել է նա։
Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru