Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել. ԲելՏԱ
Համաշխարհային ՄամուլՀինգշաբթի օրը Բելառուսի տարածքում S-300 համալիրի ուկրաինական հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Գործակալության տվյալներով՝ դիտարկվում է երկու վարկած։ Առաջին՝ «հրթիռ է ընկել Բելառուսի տարածք՝ Լեհաստանում վերջերս տեղի ունեցած միջադեպի նման», և երկրորդ՝ հրթիռը խոցվել է հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման արդյունքում։
Բելառուսի պաշտպանության նախարարությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտ։ Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի և պաշտպանության վարչության մասնագետները։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։