Ուկրաինային զենքի մատակարարումն ավելի շուտ կհանգեցնի զինադադարի. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումն արագ կհանգեցնի զինադադարի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ DPA գործակալությանը հղումով։
Նրա խոսքով՝ «Դա կարող է պարադոքս հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է»:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինայում չի կարող հասնել իր նպատակներին»,- ընդգծել է նա։
Ստոլտենբերգը հավելել է, որ ուկրաինական հարձակումները Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա լիովին օրինական է համարում։