Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Նորք Մարաշի չլուծվող խնդիրները. ինչո՞վ է զբաղված Միքայել Օհանյանը

Վերլուծական

Այս տարվա ապրիլին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Միքայել Օհանյանը: Վերջինիս կենսագրությունից պարզ է դառնում, որ Օհանյանը աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում: Դիցուք՝ 2011- 2012թթ. աշխատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում՝ որպես ծրագրավորող: 2017 - 2018թթ. եղել է «Նոր կապիտալ» ՍՊԸ-ի հիմնադիր և համասեփականատեր: 2019թ. եղել է «Նեսթ կապիտալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: 2021թ. եղել է «Բլեք սիթի» ՍՊԸ-ի համասեփականատերը: 2021թ. եղել է «Գիմեքս» ՍՊԸ-ի համասեփականատերը:

Վերջինս թեև անգամ չի հասցրել աչքի ընկնել բուռն աշխատանքային գործունեությամբ, սակայն, բողոքները նրա աշխատանքից քիչ չեն: Մամուլը գրել էր, որ ամիսներ շարունակ Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից կեղտաջրերը ողողում են մի ամբողջ փողոց, իսկ  վարչական շրջանի  ղեկավար Միքայել Օհանյանն ու վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը ասես  «ուղտի ականջում քնած լինեն: Օհանյանի նշանակվելուց հետո ոչ թաղապետը, ոչ էլ նա չեն բարեհաճում գոնե մեկ անգամ գան նշված վայր և ստիպեն «Վեոլիա Ջրին», քանի որ, ըստ թաղապետարանի պաշտոնյաների, պատասխանատուն «Վեոլիա Ջուր»-ն է, խնդիրը վերջնականապես լուծեն, իսկ կոմունալի պետ Գ. Գրիգորյանը անգամ չի բարեհաճում արդեն պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին: Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը պարզապես աչք է փակում հակասանիտարական վիճակի վրա:

Մեկ այլ բողոք էլ կապված էր փողոցներից մյուսում առկա նմանատիպ իրավիճակի հետ: Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները հեռախոսազանգեր են ստանում Նորք-Մարաշի Արմենակյան փողոցի բնակիչներից, գիշերային ժամերին՝ նաև վարորդներից, ովքեր արդարացիորեն բողոքում են, որ նշված փողոցի որոշ հատվածներում կոյուղատարերից դուրս են գալիս կեղտաջրերը ու անարգել հոսում Արմենակյան փողոցով։ Եվ երբ երեկոյան ժամերին փորձում ես նշված վայրով երթևեկել, ապա հայտնվում ես սահադաշտում։

Ինչն այս ընթացքում Օհանյանի մոտ լավ է ստացվել, դա շաբաթօրյակներն են: Վարչական շրջանում դրանք կազմակերպվում են պարբերաբար, ինչը թերևս գովելի է, սակայն, վատ է այն, որ մյուս առանցքային խնդիրները այդպես էլ մնում են չլուծված: Մյուս հույժ կարևոր գործերից կարող ենք առանձնացնել այն, որ Միքայել Օհանյանի նախաձեռնությամբ «Ճանաչի'ր կենդանիներին» ծրագրի շրջանակում կազմակերպվեց էքսկուրսիա դեպի «Երևանի կենդանաբանական այգի»՝ թվով 40 դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ, բարեկարգվել է մանկապարտեզի ցանկապատը,  վարչական շրջանում բնակվող տարեցների մասնակցությամբ կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա դեպի պատմամշակութային վայրեր հետևյալ երթուղով՝ Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Սուրբ Տեղերի վանք և Արշակունիների դամբարան:

Չնայած նրան, որ ըստ վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ տարվա ընթացքում իրենք աշխատել են կոյուղագծերի վերանորոգման ուղղությամբ, բնակիչների բողոքները հասել են նաև սոցիալական ցանցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված