Զելենսկին գաղտնի հեռախոսազանգ է ունեցել Սպիտակ տան հետ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ այցից առաջ գաղտնի զանգահարել է Սպիտակ տուն՝ ռուս գործարարների կալանված գումարները ստանալու համար։ Այս մասին հայտնում է Business Insider լրատվական պորտալը։
«Զելենսկին փորձել է համոզել Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելին, որ ռուսական առգրավված ակտիվներից ստացված միջոցները պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու համար»,- ասվում է հոդվածում։
Ինչպես նշվում է, դրույթն ի վերջո ընդունվել է 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ երկկուսակցական ծախսերի օրինագծի փոփոխության տեսքով, որն ընդունվել է հաջորդ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և այնուհետև ստորագրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 21-ին Զելենսկին մեկնեց Վաշինգտոն, որտեղ հանդիպեց Բայդենի հետ և ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների Կոնգրեսում։