Թուրքիայի Այդըն քաղաքում պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Թուրքիա
Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 7 մարդ է զոհվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Այդընի նահանգապետ Հուսեյն Աքսոյը հայտնել է, որ Նազիլի թաղամասի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով 7 մարդ է զոհվել», - հաղորդում է հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով կա 4 վիրավոր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն