Փարիզում ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր պատրաստվում էին «ամեն ինչ պայթեցնել». Le Figaro
Համաշխարհային ՄամուլԴեկտեմբերի 30-ին Փարիզի Մոնպառնաս երկաթուղային կայարանում երկու տղամարդ են բերման ենթարկվել, որոնք գազային խառնուրդներ են տեղափոխել շենք և բղավել, որ պատրաստվում են «ամեն ինչ պայթեցնել», գրում է Le Figaro թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հրապարակման մեջ նշվում է, որ ձերբակալվածներն են 51-ամյա ֆրանսիացի Էրիկը և 29-ամյա լիբիացի Աբդելվահեդը։ Նրանց հետ հրկիզիչ սարքեր չեն եղել, իսկ գազը պարզվել է, որ անվնաս է։
Կայարանում խուզարկություններ են անցկացվում, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը պրեֆեկտուրային հանձնարարել է ուժեղացնել քաղաքի բոլոր կայարանների անվտանգությունը։