Թուրքիան համաձայնել է դուրս բերել զորքերը սիրիական տարածքներից․ Al Watan
Համաշխարհային ՄամուլԹուրքիան, Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, համաձայնել է դուրս բերել թուրք զինվորականներին Սիրիայի հյուսիսում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։
Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։
Հրապարակման աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքը եղել է Թուրքիայի համաձայնությունը՝ դուրս բերելու թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում իրենց գրաված տարածքներից։
Բացի այդ, հրապարակման նյութում ասվում է, որ Անկարան հաստատել է սիրիական տարածքների ինքնիշխանությունն ու ամբողջականությունը հարգելու իր մտադրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել եռակողմ հանձնաժողով։