ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ճգնաժամի է բախվել Ուկրաինային աջակցության պատճառով. Politico
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությանը սպառնում է ճգնաժամ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Այս մասին Politico-ի համար հոդվածում գրել է ավագ սյունակագիր Ջոնաթան Մարտինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը, Զելենսկիին անվանել էր «արտաքին օգնության անշնորհակալ թագուհի»։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այս հայտարարության վրա։ Մարտինի խոսքով՝ Թրամփ կրտսերի այս խոսքերից հետո հանրապետականների շարքերում վեճեր են սկսվել ուկրաինական կողմին ցուցաբերվող աջակցության մակարդակի վերաբերյալ, իսկ Դոնալդ Թրամփի կողմնակիցները դեմ են արտահայտվել օգնության ավելացման կողմնակիցներին։
Դեկտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփ-կրտսերը քննադատել էր Զելենսկիին Ուկրաինայում եկեղեցու դեմ բռնաճնշումների պատճառով։