Պատրաստ ենք բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Չինաստանի ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՉինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել բարելավելու երկու պետությունների միջև հարաբերությունները։ Այս մասին հայտնել են Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։
«Մենք անհամբեր սպասում ենք Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների պահպանմանն ու բարելավմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը նշանակվեց Չինաստանի արտաքին գործերի նախարար։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ցին Գանգը միացավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին և դարձավ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաջորդ ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։
Քինը, ով առաքելությունը ստանձնել էր Վաշինգտոնում 2021 թվականի սեպտեմբերին, դրանից հետո մի քանի ամիս բավարարվել էր ցածրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով։ Այդ պատճառով՝ նա որոշել է կենտրոնանալ մարզերի ղեկավարների՝ քաղաքապետերի և մարզպետների, ինչպես նաև այլ օտարերկրյա դեսպանների և լրատվամիջոցների հետ հանդիպումների վրա: Պաշտոնապես Սպիտակ տունը հերքել է Չինաստանի դեսպանի լուռ բոյկոտը։