ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ համաձայն չեն պաշտպանական ծախսերի ավելացմանը. Ստոլտենբերգ
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մի շարք երկրներ հույսը դնում են պաշտպանական ներդրումների առաստաղի խստացման վրա, հայտնում է DPA-ն։
«ՆԱՏՕ-ի երկրները առաջիկա ամիսներին կքննարկեն իրենց պաշտպանական ծախսերի նպատակները»,-ասել է նա։ Այժմ նվազագույն ներդրումը դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսն է։
Ստոլտենբերգը հավելել է, որ ինքը կղեկավարի բանակցությունները, որտեղ կբարձրացնեն դաշինքի անդամ երկրների նվազագույն ներդրումների հարցը։
«Մենք կհանդիպենք, հանդիպումներ կունենանք նախարարների մակարդակով, բանակցություններ կունենանք մայրաքաղաքներում»,- ընդգծել է Ստոլտենբերգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)