Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ վտանգավոր է թերագնահատել Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները Ուկրաինայի հակամարտությունում։ Այս մասին նա հայտարարել է Նորվեգիայում կայացած գործարար համաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
«Մենք որևէ նշան չունենք, որ նախագահ Պուտինը փոխել է իր ծրագրերն ու նպատակները Ուկրաինայում։ Այնպես որ, Ռուսաստանին թերագնահատելը վտանգավոր է»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը կոչ էր արել արևմտյան պետություններին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։
Նրա խոսքով, անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանում մեկնարկած մասնակի մոբիլիզացիան ցույց է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր չէ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։
Մինչ այդ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն ասել էր, որ Ուկրաինայի՝ կորցրած տարածքները վերադարձնելու ցանկությունը ստեղծում է Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի ռազմական հարձակման հեռանկար։