Շոլցը քննադատության է ենթարկվում Ուկրաինային տանկեր չմատակարարելու համար. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գտնվում է Գերմանիայի քաղաքական դաշնակիցների ճնշման տակ, որոնք պահանջում են Ուկրաինային լրացուցիչ ծանր սպառազինություն մատակարարել, գրում է Bloomberg-ը։
Պաշտպանության փորձագետ Մարկուս Ֆաբերի կարծիքով, այն բանից հետո, երբ Ֆրանսիան խոստացավ Կիևին զրահատեխնիկա մատակարարել, Գերմանիան պետք է հետևեր այդ օրինակին։ Նա նաև նշել է, որ Շոլցի վարչակազմը պետք է սկսի ուկրաինացի զինվորականներին վարժեցնել Leopard մարտական տանկը և Marder հետևակի մարտական մեքենան գործարկելու համար:
Շոլցը մինչ այժմ դիմակայել է ժամանակակից մարտական մեքենաների ուղղակի մատակարարման կոչերին՝ պնդելով, որ այս քաղաքականությունը նախ պետք է համաձայնեցվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: