Առաջիկա օրերին ԱՄԷ-ում կարող է կայանալ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱռաջիկա օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում կարող է կայանալ Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է RT արաբական հեռուստաալիքը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ հավանականություն կա, որ առաջիկա օրերին ԱՄԷ-ում տեղի կունենա արտգործնախարարների եռակողմ հանդիպում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի բացառում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ անձնական հանդիպումը։