Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 394.78 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 419.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.35 դրամով և կազմել 474.72 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 195.52 դրամով և կազմել 23573.73 դրամ: Արծաթի գինն աճել է 0.16 դրամով և կազմել 308.30 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ: