Պուտինը կարևոր դաս քաղեց. Junge Welt
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է եզրակացություններ անել 1990-ականներին Ռուսաստանի նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերմունքից, գրում է Junge Welt-ը։
«[ԽՍՀՄ նախկին նախագահ] Միխայիլ Գորբաչովը հրաժարվեց իր հավակնություններից և հանձնվեց ՆԱՏՕ-ի հավակնություններին՝ վերահսկելու ամբողջ Արևելյան Եվրոպան», - ասվում է գերմանական պարբերականի հոդվածում: Հենց Գորբաչովի հետ կապված այս իրավիճակից է դաս քաղել Ռուսաստանի ղեկավարը, վստահ է թերթի սյունակագիրը։
Junge Welt-ը նաև նշել է, որ դաշինքի սեփական զինանոցներից Կիև առաջին տանկերի մատակարարման մասին լուրերը փորձ են՝ փորձարկելու Ռուսաստանի համբերությունը՝ ՆԱՏՕ-ի մարտահրավերներին չարձագանքելու համար։