Թուրքական «Bayraktar»-ներն անհրաժեշտության դեպքում կհարվածեն իրենց տերերին
ԱշխարհԹուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը կարող են ուղղվել իրենց ներկայիս սեփականատերերի դեմ, եթե դա անհրաժեշտ լինի՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, հունվարի 7-ին հայտարարել է Baykar ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, գրում է Yeni Akit թերթը։
Այսպիսով, TV100-ին տված հարցազրույցում գործարարը պատասխանել է այն հարցին, թե ինչ կլինի, եթե թուրքական անօդաչու թռչող սարքեր գնած երկիրը դառնա Թուրքիայի հակառակորդը։
Բայրաքթարը բացատրել է, որ TB2 Bayraktar գրոհային անօդաչուները բարձր տեխնոլոգիական սարքեր են՝ յուրահատուկ ծրագրային ապահովմամբ։
«Միայն այս տեխնոլոգիան մշակողներն են գերիշխում ծրագրային ապահովման վրա», - ասել է թուրք արտադրողը:
Նշենք, որ մշակողի հայտարարությունից որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները բարձրացրել են այս հարցը։ Ինչպես պարզվել է, 2018-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ուկրաինան ներմուծել է TB2 Bayraktar։ Նույն անօդաչու սարքերը մատակարարվել են Ադրբեջան, Ղրղզստան, Լեհաստան, Թուրքմենստան։