Իրանի նախագահ Ռաիսին քննադատել է Բայդենին
Համաշխարհային ՄամուլԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աշխարհի երկրները «ամերիկյան ջինսե տաբատի» հետ համեմատելու համար։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Ռաիսին նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները բազմիցս նվաստացուցիչ մեկնաբանություններ են արել այլ երկրների և կառավարությունների հասցեին։ Նա նշել է, որ Բայդենի խոսքերը վկայում են գաղութատիրության դարաշրջանի վերադարձի մասին։
«Նման հայտարարությունները յուրատեսակ վերադարձ են գաղութատիրական դարաշրջանի մշակույթին և ապացույց, որ մարդու իրավունքների և կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ամերիկյան խաբուսիկ ժեստերի հետևում թաքնված է վայրի բնությունն ու փարավոնների ոգին»,- ասել է Իրանի նախագահը։