Գրողների միությունը 400 անդամ ունի, և դեռ այդ թիվն աճելու է
Գիտություն և Մշակույթ
«Անցնող տարին գրականության համար արգասավոր տարի էր»,– այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
«Այսօր մենք ունենք արդի գրականություն, և միայն 2011–ին հրատարակավել են տարբեր ժանրերի 80 գրքեր։ Սա ներկայանալի թիվ է», – տեղեկացրեց Լևոն Անանյանը։
Նա նշեց, որ Գրողների միությունը ներկայումս համագործակցում է մարզերի գրադարանների և մնացյալ մշակութային օջախների հետ։
Գրողների միությունը 400 անդամ ունի, սակայն ինչպես նշեց Լևոն Անանյանը 2012–ի փետրվար ամսին նոր ընդունելություն է լինելու։
Իսկ 2011–ին գնահատական տալիս Գրողների միության նախագահը նկատեց, որ իրենց աշխատանքում առաջընթաց է նկատվում. «Հույս ունեմ, որ առաջիկայում ավելի մեծ առաջընթաց կգրանցենք», – ասաց նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում