Թուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել
ԻրավունքԹուրքիայի Սահմանադրական դատարանը հակօրինական է ճանաչել Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Թուրքիայի միակ հայկական գյուղ Վագըֆի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե իրենք մեծ ուրախությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն ոչ միայն եկեղեցուն պատկանող կալվածքների վերադարձի մասին է, այլ նաեւ Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքների։
Նա շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա սկսում են 27 կալվածքի վերադարձի համար դատական գործընթաց։