«Ադրբեջանի հետ հարաբերությունները հասել են մեր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին». Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը հասել են մեր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Նա նաև նշել է, թե իբր Թուրքիան շարունակում է իր ջանքերը «տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի խստիվ պահպանման շնորհիվ է, որ հնարավոր եղավ խուսափել Սև ծովի ավազանում խնդիրներից Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։
«Թուրքիան խստորեն հետևում է Մոնտրոյի կոնվենցիային։ Այդպես մենք կանխեցինք լարվածությունը Սեւ ծովի ավազանում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։