Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Պաշտոնյաների պարզունակ «կռուտիտները». Անահիտ Ավանեսյան

Վերլուծական

Հայաստանյան պաշտոնյաները շարունակում են աչքի ընկնել իրենց հակասական վարքագծով և հայտարարություններով, որոնք չեն վրիպում ոչ հասարակության, ոչ էլ, անշուշտ, լրատվամիջոցների հայացքից: Այդ հակասական հայտարարությունների անգամ հպանցիկ վերլուծությունը վեր է հանում այն անսկզբունքայնությունը, որը ընկած է մի շարք պաշտոնյաների աշխատանքային գործունեության հիմքում:

Այդ պաշտոնյաների շարքին է դասվում նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները:Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ: 

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ հանրային մեծ աղմուկի ճնշման տակ Անահիտ Ավանեսյանն ասել է մի բան, որն իրականության մեջ չկա՞…

Ընդամենը մեկ տարի առաջ Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը գրանցվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը հետաքրքրվել է` Sputnik V-ն գրանցվա՞ծ է Հայաստանում, ինչին Փաշինյանը դրական պատասխան է տվել: Եվ ահա, նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, սակայն օգտագործման թույլտվություն կա, իսկ գրանցման գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում: Ստացվում է` բաց տեքստով նախարար Ավանեսյանը հերքում էր Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ հայտարարում, որ նա Պուտինի մոտ ստել է։

Ամիսներ առաջ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը  և երբ  որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու։ Բայց, 2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ Մեր տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։ Սակայն, հանրային լայն ռեզոնանսից հետո Ավանեսյանը ստիպված եղավ այսպես ասած՝ ոտքը կախ գցել և հետ կանգնել նախարարությունում ԽԾԲ-ն զարգացնելու իր նախնական մտքից....

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված