«Ապաշնորհ» գեներալ Լապինը նշանակվել է ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի ԳՇ պետ
Համաշխարհային ՄամուլՀունվարի 9-ին գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի նոր պետ։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է РБК-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին։
Միևնույն ժամանակ, մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջին, Լապինը ռուսական զորքերի Կենտրոնական խմբի հրամանատարն էր Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի դենազիֆիկացման հատուկ գործողության գոտում։
Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Լապինին քննադատել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքեցին Կրասնի Լիմանին, և այս քննադատությանը պաշտպանեց նաև գործարար և Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Կադիրովը Լապինին անվանել էր «ապաշնորհ»։